28.03.24
ԿԱՅԱՑԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
|
Այսօր Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում կայացավ Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 28-ի թիվ 4 արտահերթ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը։ Նիստի օրակարգում դրված էր՝ Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 1,09369 հա հողամասը (կադ. ծածկագիր 04-0036-0101-0093) նվիրաբերությամբ Հայաստանի Հանրապետությանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոն կառուցելու նպատակով տրամադրելուն:
|
|
27.03.24
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՄԵԾԱՄՈՐԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 27 ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
|
Օրերս Հայաստանի պրոֆեսիոնալ խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի կողմից Մեծամոր քաղաքի մարզադպրոցում անցկացվեց «Մեծամորի բաց առաջնություն» քիք-բոքսինգի (K-1) և խառը մենամարտերի մրցաշար։ Մրցաշարին իրենց մասնակցությունն են ցուցաբերել 12 ուժեղագույն թիմեր, որոնք ներկայացնում էին Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքը, Բամբակաշատ, Ակնալիճ, Նալբանդյան, Նոր Կեսարիա բնակավայրերը, Երևան, Էջմիածին, Աբովյան, Արմավիր քաղաքները, Արգավանդ, Մայիսյան, Լեռնագոգ և Դալարիկ բնակավայրերը։ Մրցաշարին մասնակցած մարզիկները, ովքեր ներկայացնում էին Մեծամոր համայնքը, իրենց ցուցաբերել են ըստ արժանվույն՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։ Մեր համայնքը ներկայացնող մարզիկները ՝ Մանվել Կարապետյանը, Արսեն ...
Մանրամասն |
|
26.03.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ Կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածի՝ 2024 թվականի ապրիլի 23-ին` ժամը 11:00-ին, Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի դպրոցի տարածքում նախատեսված 432 աշակերտով դպրոցի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում (առաջին փուլ):
|
|
21.03.24
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ Է ԲԱՄԲԱԿԱՇԱՏ-ՀԱՅԿԱՎԱՆ 2,5 ԿԻԼՈՄԵՏՐ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԸ
|
Համայնքի ղեկավարի տեղակալ Արբակ Եղիազարյանը ոլորտային պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այց է կատարել Հայկավան բնակավայր, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում է Բամբակաշատ-Հայկավան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Համայնքապետարանն ակտիվորեն իրականացնում է բնակավայրերը իրար կապող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Սա չափազանց կարևոր միջոցառում է, որը նպաստում է համայնքի զարգացմանը և ինչի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն են ստանում ավելի հարմարավետ և անվտանգ տեղաշարժվել: «Ճանապարհների ասֆալտապատումը կարևոր գործոն է համայնքի բնակավայրերի զարգացմանը խթանելու, ինչպես նաև աշխատանքի ոլորտում բնակիչների կարիքներն ու պահանջները բավարարելու համար»,- ...
Մանրամասն |
|
19.03.24
«ԵՐԿՐԻ ԺԱՄԸ»
|
2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհում ամենալայն տարածում գտած բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիարդավոր մարդկանց, նպատակ ունենալով ուշադրության կենտրոնում պահել մեր մոլորակի կարևոր բնապահպանական խնդիրները: Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։ Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 23-ին՝ ժամը 20:30-21:30-ին: Կոչ ենք անում միանալ և աջակցել ...
Մանրամասն |
|
18.03.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԲԱԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՓՇԱՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
|
Փշատավան բնակավայր կատարած աշխատանքային այցի շրջանակներում համայնքի ղեկավարի տեղակալ Արբակ Եղիազարյանն այցելել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվող մսուր-մանկապարտեզի շինհրապարակ։ Մոդուլային տիպի 144 տեղով մսուր-մանկապարտեզի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականին։ Շինարարների հետ հանդիպման ընթացքում քննարկել են աշխատանքների ընթացիկ կարգավիճակը և հատուկ ուշադրություն պահանջող հարցեր: Պետական ծրագրով կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 624․49 մլն․ դրամ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |