Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.04.24 ԿԱՅԱՑԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում կայացավ Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 19-ի 5-րդ նստաշրջանի հերթական 5-րդ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը։Նիստի օրակարգում դրված էին՝ 1. Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի հաղորդման մասին,2. Մեծամոր համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման տեղական պլանը հաստատելու մասին,3. 1,1023 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին,4. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող 0,31171 հա հողամասը փոխանակելու մասին,5. Սեփականության իրավունքով ձեռք բերված 3 (երեք) անուն գույքը հաստատելու մասին,6. Նոր ժամկետով 0,03հա հողամասի կառուցապատման իրավունքով ... Մանրամասն
19.04.24 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած մրցաշարում ոսկե մեդալ նվաճած ազատ ոճային ըմբիշ Ռազմիկ Եփրեմյանին։
6 տարեկանից մարզական ուղին բռնած Ռազմիկը շարունակում է իր ճանապարհը զարդարել նոր նվաճումներով, այս անգամ առաջին հորիզոնականը զբաղեցնելով` օրեր առաջ Հայաստանում U-20 (մինչև 20 տարեկան) ըմբշամարտի երիտասարդների մրցաշարում։
Իր շնորհավորանքի խոսքում առաջին տեղակալը նշեց, որ հպարտությամբ է լցվում մեր համայնքի մարզիկների նման հաջողություններով։
«Նման ձեռքբերումները բացի ֆիզիկականից պահանջում են նաև հոգու տոկունություն»,- հավելել է առաջին տեղակալը։
Հանդիպման վերջում, Ռազմիկ Եփրեմյանը պարգևատրվել է շնորհակալագրով։
18.04.24 ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԽՈՑԵԼԻ ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Կայուն զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը, նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում՝ մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով:Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 18-60 տարեկան 2023թ. սեպտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն ձեռնարկություն ստեղծելու մտադրություն:Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://drive.google.com/.../1pSfiT5eR86km6gPgTzBIUs.../viewՄասնակցության հայտի հղումը ստորև՝   https://docs.google.com/.../1FAIpQLSeebp7js.../viewformԾրագրին ... Մանրամասն
17.04.24 ՄԵԾԱՄՈՐԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
Մեծամոր համայնքը միացել է OGPLocal Open Government Partnership-ին, որի շրջանակում ակտիվ աշխատանք է իրականցվելու 140-ից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների և հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանցի հետ:  Բաց կառավարման գործընկերությունն ունի ազգային և տեղական շահագրգիռ կողմերին համախմբելու հնարավորություն՝ լուծելու համատեղ խնդիրները, ստեղծել կոալիցիաներ և առաջ մղել բարեփոխումները՝ տարածելով նորարարությունը տարբեր երկրներում: Սա Մեծամորի համար նշանակալի ձեռքբերում է: Բաց կառավարման գործընկերությունը բաց կառավարության ղեկավարներին հնարավորություն է տալիս ստեղծել կոալիցիաներ, որոնք կառաջարկեն փոփոխություններ իրենց համատեքստում, սովորել միմյանցից և համագործակցել ... Մանրամասն
16.04.24 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի բնակիչներ,
տեղեկացնում ենք ձեզ, որ 2024 թվականի ապրիլի 19-ին ժամը 16:00-ին Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենա Մեծամոր համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի հերթական 5-րդ նիստը։
Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝
Ավագանու նիստեր (mecamorcity.am)

12.04.24 ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մեծամորի համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի աշխատակիցները շարունակում են այցեր կատարել համայնքի բնակավայրեր՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության հետ։ Նալբանդյան, Բամբակաշատ, Ջրաշեն և Նոր Արտագերս բնակավայրերում բնակիչների հետ տարած զրույցի ընթացքում համայնքապետարանի աշխատակիցները պատասխանել են աշխատանքի, առողջապահական, կրթական ոլորտներին վերաբերող փաստաթղթերի կարգավորման հետ կապված հարցերին։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner