Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.04.24 ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԽՈՑԵԼԻ ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Կայուն զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը, նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում՝ մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով:Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 18-60 տարեկան 2023թ. սեպտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն ձեռնարկություն ստեղծելու մտադրություն:Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://drive.google.com/.../1pSfiT5eR86km6gPgTzBIUs.../viewՄասնակցության հայտի հղումը ստորև՝   https://docs.google.com/.../1FAIpQLSeebp7js.../viewformԾրագրին ... Մանրամասն
17.04.24 ՄԵԾԱՄՈՐԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
Մեծամոր համայնքը միացել է OGPLocal Open Government Partnership-ին, որի շրջանակում ակտիվ աշխատանք է իրականցվելու 140-ից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների և հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանցի հետ:  Բաց կառավարման գործընկերությունն ունի ազգային և տեղական շահագրգիռ կողմերին համախմբելու հնարավորություն՝ լուծելու համատեղ խնդիրները, ստեղծել կոալիցիաներ և առաջ մղել բարեփոխումները՝ տարածելով նորարարությունը տարբեր երկրներում: Սա Մեծամորի համար նշանակալի ձեռքբերում է: Բաց կառավարման գործընկերությունը բաց կառավարության ղեկավարներին հնարավորություն է տալիս ստեղծել կոալիցիաներ, որոնք կառաջարկեն փոփոխություններ իրենց համատեքստում, սովորել միմյանցից և համագործակցել ... Մանրամասն
16.04.24 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի բնակիչներ,
տեղեկացնում ենք ձեզ, որ 2024 թվականի ապրիլի 19-ին ժամը 16:00-ին Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենա Մեծամոր համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի հերթական 5-րդ նիստը։
Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝
Ավագանու նիստեր (mecamorcity.am)

12.04.24 ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մեծամորի համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի աշխատակիցները շարունակում են այցեր կատարել համայնքի բնակավայրեր՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության հետ։ Նալբանդյան, Բամբակաշատ, Ջրաշեն և Նոր Արտագերս բնակավայրերում բնակիչների հետ տարած զրույցի ընթացքում համայնքապետարանի աշխատակիցները պատասխանել են աշխատանքի, առողջապահական, կրթական ոլորտներին վերաբերող փաստաթղթերի կարգավորման հետ կապված հարցերին։

11.04.24 ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ՄՐԳԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մեծամոր համայնքի Մրգաշատ գյուղում և Մեծամոր քաղաքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա-համայնք համագործակցությամբ կառուցվում է արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի դաշտ, որոնց աշխատանքներն ավարտական փուլում են:

10.04.24 «ԿԻՆՈ ՔԱՂԱՔ» ՄԵԾԱՄՈՐԸ
Հայաստանում՝ Մեծամոր քաղաքում, առաջին անգամ կիրականացվի կինոարտադրության բնագավառում տարածաշրջանային աննախադեպ քայլ:
Կինոռեժիսոր և պրոդյուսեր Հայկ Օրդյանի ջանքերով Մեծամոր քաղաքում կներդրվի «Կինո քաղաքի» գաղափարը։
Դրա շրջանակում նկարահավելու է Կոմիտաս վարդապետի մասին պատմող լիամետրաժ ֆիլմը։ Հայտնի ռեժիսորի խոսքով, Մեծամորում կնկարահանվի Մեծն Կոմիտասի Բեռլինում, Փարիզում, Թբիլիսիում ապրած տարիների ստեղծագործական կյանքը:
Մանրամասն՝ հղումում https://fb.watch/rl-vMfdNlC/
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner