Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 123
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 123


Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 085 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 15-րդ  մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ի մասով և  հիմք ընդունելով  «ԱՊՐԻԿՈՏ ԳՐՈՒՊ»    ՍՊԸ-ի  2022 թվականի փետրվարի   9-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.  Մեծամոր համայնքում  «ԱՊՐԻԿՈՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ- ին  սեփականության իրավունքով պատկանող 4,3361 հա  գյուղատնտեսական նպատակային նշանակության  հողամասից /սեփ վկայական  N27122021-04-0094, ծածկագիր 04-004-0060-0039/ 2500 քմ հողամասի նպատակային և  գործառնական նշանակությունները   փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային  նշանակության՝  և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության ՝  սառնարան կառուցելու համար և  1500 քմ հողամասի նպատակային և գործառնական  նշանակությունները   փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների  նպատակային նշանակության և  արդյունաբերական  օբյեկտներ գործառնական նշանակության ՝  մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով  ձկնաբուծական արհեստական լճակ  կառուցելու   համար :

2. Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։

3,Ուժը կորցրած  ճանաչել Մեծամոր  համայնքի ավագանու 2022 թվականի  մարտի 11-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N085 որոշումը;

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner