Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 43
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2019 թվականի N 43

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 38-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով, Հյաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 3-րդ, 33-րդ, 34.2- րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 12-ի N 2387-Ն որոշումներով   

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի 2018 թվականի փետրվարի 7-ի «Ինքնակամ կառուցված ավտոտնակը համայնքային սեփականություն ճանաչելու և հասցե տրամադրելու մասին» N 38-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

        «Մեծամոր համայնքի բնակիչ Գարունիկ Գուրգենի Հովսեփյանի կողմից համայնքային սեփականության Մեծամոր համայնքի 2-րդ թաղամաս N 2-41/7 հասցեում գտնվող    34,6 քմ  բնակավայրերի բնակելի նշանակության հողամասի վրա  ինքնակամ կառուցած 54,15 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական և  համարել որպես  Մեծամոր համանքի սեփականություն:

       34,6քմ հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված, որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

  Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը:

       Ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ինչպես նաև կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք :

       Ինքնակամ կառուցած շինության ուղղակի վաճառքի իրավունքի նախապատվությունը տալ Գարունիկ Հովսեփյանին:

       Նշված որոշմանը կցել հողամասի հատակագիծը ինքնակամ կառույցի կա ռուցապատման մակերեսի չափով :»

 

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner