18.03.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԲԱԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՓՇԱՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
|
Փշատավան բնակավայր կատարած աշխատանքային այցի շրջանակներում համայնքի ղեկավարի տեղակալ Արբակ Եղիազարյանն այցելել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվող մսուր-մանկապարտեզի շինհրապարակ։ Մոդուլային տիպի 144 տեղով մսուր-մանկապարտեզի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականին։ Շինարարների հետ հանդիպման ընթացքում քննարկել են աշխատանքների ընթացիկ կարգավիճակը և հատուկ ուշադրություն պահանջող հարցեր: Պետական ծրագրով կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 624․49 մլն․ դրամ։
|
|
15.03.24
ԿԱՅԱՑԵԼ Է ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Այսօր Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15 -ի հինգերորդ նստաշրջանի հերթական 3-րդ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը։Նիստի օրակարգում դրված էին՝Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին,Անշարժ գույքի հարկի արտոնություն սահմանելու մասին,Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Մեծամոր համայնքի Փշատավան գյուղում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,5787 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին,Մեծամոր ...
Մանրամասն |
|
14.03.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
|
Մեծամոր համայնքի մեր փոքրիկ մարզիկները կրկին նշանակալի արդյունքներ են գրանցել՝ մասնակցելով Երևանում կայացած խառը մենամարտերի (MMA) միջազգային մրցաշարին: Մրցաշարին մասնակից մեր մարզիկները՝ Անգելինա Ղազարյանը, Սասուն Գալստյանը, Ալեն Սիմոնյանը, Կարեն Սուքիասյանը, գրավել են պատվավոր առաջին հորիզոնականը։ Այս առիթով համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանն ընդունել է մեր մարզիկներին, մարզիչ՝ Արթուր Մարդյանին և մեր մարզիկների ծնողներին։ «Մեծամորի համայանքապետարանում հպարտանում են համայնքի փոքրիկ մարզիկներով, ովքեր այս մրցաշարում ևս ցույց են տվել իրենց մարզական հմտությունները»,-նշել է Էդգար Հովհաննիսյանը: Նա իր երախտագիտությունն է հայտնել մարզչին ժամանակ և ջանք ...
Մանրամասն |
|
13.03.24
ՓՇԱՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ԿՈՒՆԵՆԱ
|
Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալ Արբակ Եղիազարյանն այցելել է համայնքի Փշատավան բնակավայր, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է խմելու ջրի համակարգի կառուցում։ Այս աշխատանքների շրջանակներում անցկացվում է 18,000 գծամետր երկարությամբ խողովակաշար, որը սպասարկելու է շուրջ 435 տնտեսության։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 114․22 մլն. դրամ, որից համայնքի մասնաբաժինը շուրջ 45,59 մլն. դրամ է, իսկ պետության մասնաբաժինը 68․53 մլն. դրամ:
|
|
12.03.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԸ
|
Այսօր աշխատանքային այցի շրջանակներում Մեծամոր համայնքում էր Արմավիրի մարզի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի ուղեկցությամբ մարզպետն այցելեց Մեծամոր քաղաք և Տանձուտ բնակավայր, որտեղ պետություն-համայնք համաֆինանսավորմամաբ իրականացվում են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքեր։ Մեծամոր քաղաքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում է թիվ 3 մանկապարտեզի 2859,3 քառակուսի մետր մակերեսով շենքի հիմնանորոգումը, ինչի ավարտին շուրջ 200 երեխա հնարավորություն կունենա հաճախել ամբողջությամբ վերանորոգված և կահավորված նախադպրոցական հաստատություն։ Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը կազմում է 459,66 մլն դրամ, որից համայնքի մասնաբաժինը 137,89 մլն դրամ է, իսկ պետության մասնաբաժինը՝ ...
Մանրամասն |
|
12.03.24
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՎԵԼ Է ԾԱՌԵՐԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԷՏԸ
|
Գարնան գալստով պայմանավորված «Մեծամոր համայնքի լուսավորություն և կանաչապատում» ՀՈԱԿ-ը համայնքի բնակավայրերում սկսել է սեզոնային բարեկարգման աշխատանքներ։ Կատարվում են այգիների խնամքի և ծառերի էտման աշխատանքներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |