Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.24 ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի բնակիչներ,
տեղեկացնում ենք ձեզ, որ 2024 թվականի ապրիլի 19-ին ժամը 16:00-ին Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենա Մեծամոր համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի հերթական 5-րդ նիստը։
Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝
Ավագանու նիստեր (mecamorcity.am)

12.04.24 ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մեծամորի համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի աշխատակիցները շարունակում են այցեր կատարել համայնքի բնակավայրեր՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության հետ։ Նալբանդյան, Բամբակաշատ, Ջրաշեն և Նոր Արտագերս բնակավայրերում բնակիչների հետ տարած զրույցի ընթացքում համայնքապետարանի աշխատակիցները պատասխանել են աշխատանքի, առողջապահական, կրթական ոլորտներին վերաբերող փաստաթղթերի կարգավորման հետ կապված հարցերին։

11.04.24 ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ՄՐԳԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մեծամոր համայնքի Մրգաշատ գյուղում և Մեծամոր քաղաքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա-համայնք համագործակցությամբ կառուցվում է արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի դաշտ, որոնց աշխատանքներն ավարտական փուլում են:

10.04.24 «ԿԻՆՈ ՔԱՂԱՔ» ՄԵԾԱՄՈՐԸ
Հայաստանում՝ Մեծամոր քաղաքում, առաջին անգամ կիրականացվի կինոարտադրության բնագավառում տարածաշրջանային աննախադեպ քայլ:
Կինոռեժիսոր և պրոդյուսեր Հայկ Օրդյանի ջանքերով Մեծամոր քաղաքում կներդրվի «Կինո քաղաքի» գաղափարը։
Դրա շրջանակում նկարահավելու է Կոմիտաս վարդապետի մասին պատմող լիամետրաժ ֆիլմը։ Հայտնի ռեժիսորի խոսքով, Մեծամորում կնկարահանվի Մեծն Կոմիտասի Բեռլինում, Փարիզում, Թբիլիսիում ապրած տարիների ստեղծագործական կյանքը:
Մանրամասն՝ հղումում https://fb.watch/rl-vMfdNlC/
09.04.24 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅԱՐԵՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Այսօր Մեծամորի համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի աշխատակիցները այցելել են Մեծամոր համայնքի Շենավան, Գետաշեն, Ամասիա, Նոր Արմավիր բնակավայրեր՝ հանդիպելու Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների հետ։ Հանդիպման նպատակը արցախահայության հետ շփման միջոցով նրանց խնդիրներին ականջալուր լինելն է։ Մեծամոր համայնքում բնակություն հաստատած մեր հայրենակիցների բնակարանային պայմանների բարելավման հարցը միշտ համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է։ Մեր աշխատակիցները արցախահայության հետ մշտապես անմիջական կապի մեջ է։ Այցի ընթացքում համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Վարդան Բաղդասարյանը պարզաբանումներ է տվել բնակիչների հնչեցրած ... Մանրամասն
07.04.24 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի կանայք,Սրտանց շնորհավորում եմ ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Մեր ազգային տոնացույցի մեջ այս օրը նշվում է նաև սբ. Աստվածածնի Ավետման տոնը՝ որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:Հայ ժողովուրդը ավանդաբար մայրության նկատմամբ ունեցել է պաշտամունքի հասնող վերաբերմունք: Եվ պատահական չէ, որ մենք Հայրենիքը կոչում ենք Մայր Հայաստան, մեր եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն՝ մայրենի, և իսկ երկրի կենտրոնական քաղաքը՝ մայրաքաղաք: Մեր երեխաները իրենց հանգիստ ու ապահով են զգում իրենց մայրիկների գրկում, քաղաքացիներն էլ՝ իրենց Մայր հայրենիքում: Մայրեր, քույրեր և կանայք այս գարնային զարթոնքի օրը, մաղթում եմ անսահման երջանկություն, հավերժ գեղեցկություն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner