Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 նոյեմբերի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԼԱՎԻԿ ՇԱՎԵՐՇԻ ԳԱԼՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2025 թվականի օգոստոսի 15–ին կազմված արձանագրության համաձայն՝  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի 4–րդ թաղամաս 5–րդ փողոց 25 տուն հասցեում գտնվող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակային նշանակության հողամասի մի հատվածը նույն հասցեի բնակիչ Սլավիկ Շավերշի Գալոյանն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ, առանց համապատասխան թւյլտվության ինքնակամ շինություն է կառուցել և խախտել է սանիտարահակահամաճարակային կանոնները, որի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով 2025 թվականի սեպտեմբերի 18-ին հարուցվել է վարչական վարույթ։ 

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Փաստորեն, քաղաքացի Սլավիկ Շավերշի Գալոյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի մի հատվածն օգտագործել է ոչ նպատակային, նշված հատվածի վրա առանց համապատասխան թույլտվության կառուցել է ինքնակամ կառույց և խախտել է սանիտարահակահամաճարակային կանոնները, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 42–րդ հոդվածի 1–ին, 54–րդ հոդվածի 1–ին և 154-րդ հոդվածի 2–րդ  մասերով նախատեսված արարքներ են:

 

Արձանագրված դեպքով Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 18–ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի սեպտեմբերի 29-ին ժամը 11։00–ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որին մասնակցելու նպատակով «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Սլավիկ Շավերշի Գալոյանը /ստացական՝ LO129679516AM/, սակայն հետադարձ ծանուցցագիրը հանձնաժողովը չի ստացել։ Ելնելով անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասին ա/ ենթակետի՝ գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք, սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, պարտավոր է ներկայացնել դիմողը, և վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովը գործի քննության նոր օր է նշանակել 2025 թվականի հոկտեմբերի 14–ին ժամը 12։00–ին, որի վերաբերյալ քաղաքացի Սլավիկ Շավերշի Գալոյանը կրկին ծանուցվել է, սակայն հետադարձ ծանուցումը 2025 թվականի հոկտեմբերի 28–ին «Հայփոստ» ՓԲ ընկերությունից ստացվել է «Չպահանջված» գրառմամբ։

3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարըօրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով:

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանարապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում՝ գյուղական բնակավայրերում իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը:

Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով: 

Այսպիսովելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 25-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 2–րդ մասով, 42–րդ հոդվածի 1–ին, 54–րդ հոդվածի 1–ին և 154–րդ հոդվածի 2–րդ մասերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի 58-60-րդհ ոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Սլավիկ Շավերշի Գալոյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ նախազգուշացման ձևով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ այն կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից։ 

3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner