Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արաքսյա Հրաչիկի Կիրակոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Արաքսյա Հրաչիկի Կիրակոսյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 040032K42VBS, կադ. ծածկագիր՝ 04-003-0005-0021/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Մեծամոր քաղաք, 3-րդ թաղամաս, 7/40 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արաքսյա Հրաչիկի Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։