Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Մեծամոր համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների վարձավճարների արտոնությունների չափանիշները և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 202-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն։
2․Որոշմամբ հաստատված N1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |