Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ազիզ Մորովի Օրուջյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Ազիզ Մորովի Օրուջյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 0403229A4AJZ, կադ. ծածկագիր՝ 04-004-0032-0062/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Ակնալիճ բնակավայր, Գ. Լուսավորչի փողոց, 24 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազիզ Մորովի Օրուջյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։