Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Ալիկ Աշոտի Սարգսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Ալիկ Աշոտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04011EDWAM8H, կադ. ծածկագիր՝ 04-003-0061-0024-ից, 0,10007 հա մակերեսով, առանձնացվող հատված 1/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Մեծամոր քաղաք, 5-րդ թաղամաս, 5/6 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիկ Աշոտի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։