Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Աննա Ազատի Ազարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրում Աննա Ազատի Ազարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տուն/ծածկագիր՝ 04262G4KX2RF, կադ. ծածկագիր՝ 04-083-0083-0005/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայր, Ռ. Գասպարյան փողոց, 71 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում՝ համապատասխան ձևակերպում ստանալու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աննա Ազատի Ազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։