Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Նվեր Նորայրի Սարգսյանի 2025 թվականի հոկտեմբերի 6-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 13-ի N 15 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի Ա․ Հովսեփյան փողոց, 6 տուն հասցեի բնակիչ Իշխան Նորայրի Սարգսյանի (ծնված՝19․08․1983թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Իշխան Նորայրի Սարգսյանի (ծնված՝19․08․1983թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել նրա եղբորը՝ Նվեր Նորայրի Սարգսյանին (ծնված՝ 15․03․1988թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նվեր Նորայրի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։