Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնից ստացված գրությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կազմված արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Քաղաքացի Մարատ Օմարի Թամոյանի կողմից ինքնակամ կառույց կառուցելու և սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար հարուցել վարչական վարույթ։
2․ Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Ս․Գալստյանին, հանձնարարել՝ Մարատ Օմարի Թամոյանին 2025 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը 11։00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։