Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 25․01․2021թ․ թիվ ՄՈ/28-2021 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 21.08.2025թ․ թիվ 17 նիստի եզրակացությունը և Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Ռաֆիկ Արամյանի լիազորված անձ հանդիսացող Վաչիկ Քոչարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Ռաֆիկ Արայի Արամյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-067-0350-0004/ 0,2 հա հողամասի բարձրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի խաղողի այգին փոխադրել ցածրարժեք հողատեսքի՝ որպես վարելահող։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Արայի Արամյանի լիազորված անձ հանդիսացող Վաչիկ Քոչարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։