Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Ղուկաս Զավենի Զարգարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Ղուկաս Զավենի Զարգարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04302TBJSJBK, կադ. ծածկագիր՝ 04-093-0003-0001, 0,0866հա մակերեսով, առանձնացվող հատված 1/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Տարոնիկ բնակավայր, Խ. Աբովյան փողոց, 90 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ղուկաս Զավենի Զարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։