Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ Գոգե Ուբեթի Ալոյանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի դիմումը, Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 15 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Արմավիրի մարզ Մեծամոր համայնք Նալբանդյան բնակավայր, 4 ԹՂՄ, 5-րդ փողոց, 28 տուն հասցեի բնակիչներ Ջոնիկ Չարքյազի Ամոյանի (ծնված՝ 10․01․2010թ․), Վազիր Չարքյազի Ամոյանի (ծնված՝ 24․09․2011թ․) նկատմամբ սահմանել 6(վեց) ամիս ժամկետով հոգաբարձություն, իսկ Ալիկ Չարքյազի Ամոյանի (ծնված՝ 02․02․2015թ․) նկատմամբ 6(վեց) ամիս ժամկետով խնամակալություն։
2․ Ջոնիկ Չարքյազի Ամոյանի (ծնված՝ 10․01․2010թ․), Վազիր Չարքյազի Ամոյանի (ծնված՝ 24․09․2011թ․) ժամանակավոր հոգաբարձու, իսկ Ալիկ Չարքյազի Ամոյանի (ծնված՝ 02․02․2015թ․) ժամանակավոր խնամակալ սահմանել նրանց տատին՝ Արմավիրի մարզ Մեծամոր համայնք Նալբանդյան բնակավայր, 4 ԹՂՄ, 5-րդ փողոց, 28 տուն հասցեի բնակիչ Գոգե Ուբեթի Ալոյանին (ծնված՝ 02․08․1952թ․, ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոգե Ուբեթի Ալոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։