Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ռուդիկ Հենրիկի Հայրապետյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում Ռուդիկ Հենրիկի Հայրապետյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04252S7SAEKR, կադ. ծածկագիր՝ 04-079-0016-0011/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Շենավան բնակավայր, 11-րդ փողոց, 8 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուդիկ Հենրիկի Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։