Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի N 1855-Ն որոշմամբ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի համայնքային սեփականության հողամասի վրա կառուցված Զարթոնք բնակավայրի 2-րդ փողոց 7 շենքի / կադաստրային ծածկագիր 04-042-0052-0005/ պահպանման և սպասարկման համար տվյալ շենքի բնակարանների և /կամ/ ոչ բնակելի տարածքների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հատկացնել շենքի պարագծով ինչպես նաև անմիջականորեն շենքի տակ գտնվող հողատարածքը և սալվածքի չափով /մինչև 1.5 մետր լայնությամբ/ հողաշերտը՝ 0,0292 հա չափով՝ համաձայն հողամասի գլխավոր հատակագծի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: