Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Խաչատուր Էդիկի Մարտիրոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրում Խաչատուր Էդիկի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 040729VKZ5EJ, կադ. ծածկագիր՝ 04-072-0026-0013/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նոր Արտագերս 5-րդ փողոց, 7 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչատուր Էդիկի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։