Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Վարազդատ Անուշավանի Մարտիրոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի, Մրգաշատ բնակավայր Վարազդատ Անուշավանի Մարտիրոսյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04192ERQLQZP, կադ. ծածկագիր՝ 04-067-0185-0010/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Մրգաշատ բնակավայր 15-րդ փողոց, 1-ին փակուղի, 1 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարազդատ Անուշավանի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։