Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» 19-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի N 15-Ն հրամանով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի N 2026-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 476-Ա հրամանը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։
2. Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմին (Մարատ Հովհաննիսյանին)` համայնքային ծառայողների ատեստավորման աշխատանքներն իրականացնել «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանով սահմանված կարգի, հանձնաժողովի աշխատակարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3. Ատեստավորման անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Նունե Քոչարյանին (ատեստավորման սկիզբ՝ 18․11․2025թ․, ատեստավորման ավարտ՝ 17․12․2025թ․):
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: