Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով՝ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի եկամուտներն ըստ եկամտատեսակների՝ համաձայն N 1 հավելվածի:
2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի :
3․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի:
4․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը)՝ համաձայն N 4 հավելվածի:
5․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի
6․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի
7․ Թույլատրել Մեծամոր համայնքի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ։ Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակը։
8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: |