Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Աղասի Ֆրիդոլի Մանուկյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնք Հայկավան բնակավայր Աղասի Ֆրիդոլի Մանուկյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04172VCHNHHL, կադ. ծածկագիր՝ 04-067-0040-0007/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Հայկավան բնակավայր, 23-րդ փողոց, 33 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աղասի Ֆրիդոլի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։