Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Ռաֆիկ Արմենի Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում Ռաֆիկ Արմենի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04252LT3JEYC, կադ. ծածկագիր՝ 04-079-0002-0018/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Շենավան բնակավայր, 15-րդ փողոց, 4 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Արմենի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։