Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Նորիկ Վաչագանի Մինասյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում Նորիկ Վաչագանի Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 042928RJ6Q2J, կադ. ծածկագիր՝ 04-092-0046-0011, 0.23550հա մակերեսով, առանձնացվող հատված 1/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք Տանձուտ բնակավայր, 20-րդ փողոց, 1/1 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Վաչագանի Մինասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։