Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Կարեն Արսենի Համբարձումյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում Կարեն Արսենի Համբարձումյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր` 04112PVADTKF, կադ. ծածկագիր՝ 04-031-0023-0009/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Բամբակաշատ բնակավայր, 6-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 16 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Արսենի Համբարձումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։