Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 199
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 199


Զեկ. ՆՈՐԱՅՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 143 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և  հիմք ընդունելով «Էյ սի գարդեն» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,  

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1.  Մեծամոր համայնքի Ակնալիճ  բնակավայրում  «Էյ սի գարդեն» ՍՊԸ-ին  սեփականության իրավունքով պատկանող    գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսք գործառնական նշանակության 6.8284 հա հողամասից /սեփ վկայական  N 25072022-04-0012, ծածկագիր 04-004-0208-0023/  0,6394 հա հողամասի նպատակային և գործառնական  նշանակությունները  փոխել  ջրային  նպատակային նշանակության և ջրային  գործառնական նշանակության  հողամասի՝ ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազան կառուցելու  համար :

Փոփոխված 0,6394 հա  հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 24-ի «Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին» N 143 որոշումը

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner