Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 202
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 202


Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿԻ ԱՎԵԴԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ  և հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը 

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ  Է

1.  Համաձայնություն տալ Լևոն Ավեդիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-003-0101-0080  կադաստրային ծածկագրով 0,045 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսքի (ըստ գլխավոր հատակագծի) նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի:

2. Լևոն Ավեդիսյանին համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 1 296 790 (մեկ միլիոն երկու հարյուր իննսունվեց հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ:

3.0,045 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner