Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Տիգրան Սասունի Մովսիսյանի կողմից լիազորված անձ՝ Սևակ Սասունի Մովսիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Տիգրան Սասունի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 040323YJJEPD, կադ. ծածկագիր՝ 04-004-0005-0020/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Ակնալիճ բնակավայր, Շինարարների փողոց, 18 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Սասունի Մովսիսյանի կողմից լիազորված անձ՝ Սևակ Սասունի Մովսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։