Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Աբրահամ Արտավազդի Թովմասյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Աբրահամ Արտավազդի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 040719MQK7ZB, կադ. ծածկագիր՝ 04-071-0034-0014/ տրամադրել հասցե՝ Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 12-րդ փողոց, 26 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 24-ի «Քաղաքացի Աբրահամ Արտավազդի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը հասցե տրամադրելու մասին» N 0223-Ա որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աբրահամ Արտավազդի Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։