18.04.24
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԽՈՑԵԼԻ ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
|
Կայուն զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը, նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում՝ մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով:Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 18-60 տարեկան 2023թ. սեպտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն ձեռնարկություն ստեղծելու մտադրություն:Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://drive.google.com/.../1pSfiT5eR86km6gPgTzBIUs.../viewՄասնակցության հայտի հղումը ստորև՝ https://docs.google.com/.../1FAIpQLSeebp7js.../viewformԾրագրին ...
Մանրամասն |
|
17.04.24
ՄԵԾԱՄՈՐԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
|
Մեծամոր համայնքը միացել է OGPLocal Open Government Partnership-ին, որի շրջանակում ակտիվ աշխատանք է իրականցվելու 140-ից ավելի տեղական ինքնակառավարման մարմինների և հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանցի հետ: Բաց կառավարման գործընկերությունն ունի ազգային և տեղական շահագրգիռ կողմերին համախմբելու հնարավորություն՝ լուծելու համատեղ խնդիրները, ստեղծել կոալիցիաներ և առաջ մղել բարեփոխումները՝ տարածելով նորարարությունը տարբեր երկրներում: Սա Մեծամորի համար նշանակալի ձեռքբերում է: Բաց կառավարման գործընկերությունը բաց կառավարության ղեկավարներին հնարավորություն է տալիս ստեղծել կոալիցիաներ, որոնք կառաջարկեն փոփոխություններ իրենց համատեքստում, սովորել միմյանցից և համագործակցել ...
Մանրամասն |
|
16.04.24
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2024 թվականի ապրիլի 19-ին ժամը 16:00-ին Մեծամորի մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենա Մեծամոր համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի հերթական 5-րդ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ Ավագանու նիստեր (mecamorcity.am)
|
|
12.04.24
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Մեծամորի համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի աշխատակիցները շարունակում են այցեր կատարել համայնքի բնակավայրեր՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության հետ։ Նալբանդյան, Բամբակաշատ, Ջրաշեն և Նոր Արտագերս բնակավայրերում բնակիչների հետ տարած զրույցի ընթացքում համայնքապետարանի աշխատակիցները պատասխանել են աշխատանքի, առողջապահական, կրթական ոլորտներին վերաբերող փաստաթղթերի կարգավորման հետ կապված հարցերին։
|
|
11.04.24
ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ՄՐԳԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Մեծամոր համայնքի Մրգաշատ գյուղում և Մեծամոր քաղաքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա-համայնք համագործակցությամբ կառուցվում է արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի դաշտ, որոնց աշխատանքներն ավարտական փուլում են:
|
|
10.04.24
«ԿԻՆՈ ՔԱՂԱՔ» ՄԵԾԱՄՈՐԸ
|
Հայաստանում՝ Մեծամոր քաղաքում, առաջին անգամ կիրականացվի կինոարտադրության բնագավառում տարածաշրջանային աննախադեպ քայլ: Կինոռեժիսոր և պրոդյուսեր Հայկ Օրդյանի ջանքերով Մեծամոր քաղաքում կներդրվի «Կինո քաղաքի» գաղափարը։ Դրա շրջանակում նկարահավելու է Կոմիտաս վարդապետի մասին պատմող լիամետրաժ ֆիլմը։ Հայտնի ռեժիսորի խոսքով, Մեծամորում կնկարահանվի Մեծն Կոմիտասի Բեռլինում, Փարիզում, Թբիլիսիում ապրած տարիների ստեղծագործական կյանքը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |