|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060900303, info.metsamor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2025 թվականի N 2118-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» 19-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի N 15-Ն հրամանով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի N 2026-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N476-Ա հրամանը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմին՝ համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։ 2. Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմին` համայնքային ծառայողների ատեստավորման աշխատանքներն իրականացնել «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանով սահմանված կարգի, հանձնաժողովի աշխատակարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: 3. Ատեստավորման անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Նունե Քոչարյանին (ատեստավորման սկիզբ՝ 18․11․2025թ․, ատեստավորման ավարտ՝ 17․12․2025թ․): 4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՍԱՐԳԻՍ ԱՐՇԱԿՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(35.38 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|