Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0446
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 փետրվարի 2023 թվականի N 0446

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Արմավիրի մարզի Մեծամոր  համայնքի Մրգաշատ բնակավայրի  բնակիչ  Սարբե Հասոյի Բոզոյանը դիմել է Մեծամորի համայնքապետարան՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող Մրգաշատ բնակավայրի  8-րդ փողոց, 24 բնակելի տան հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված բնակելի տան և շենք-շինությունների նկատմամբ սեփականության իրավունքների վերականգման  խնդրանքով, որը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Ղեկավարվելով  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական  բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն օրենքով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2005թ.  դեկտեմբերի 29-ի թիվ 2387 –Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով  և նկատի ունենալով, որ  կառույցն  իրականացվել է  մինչև 2001 թվականի մայիսի 15-ը,  հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով նախատեսված  սահմանափակումների ցանկում, այդ թվում՝  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման գոտիներում, չեն  հակասում քաղաքաշինական նորմերին, չեն  առաջացնում հարկադիր սերվիտուտ և հիմք ընդունելով  Սարբե Հասոյի Բոզոյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

1.Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր  համայնքի  Մրգաշատ բնակավայրի 8-րդ փողոց, 24 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 2093 ք/մ  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1967 թվականին կառուցված 73,40 ք/մ անասնաշենքի նկատմամբ Սարբե Հասոյի Բոզոյանի / ծնված 00․00․1940թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Սարբե Հասոյի Բոզոյանի սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի 8-րդ փողոց, 24 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 2093 ք/մ  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1967 թվականին կառուցված 73,40 ք/մ անասնաշենքի  նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի  գրանցման  վկայական:

3․ 2011 թվականի կառուցված 141 ք/մ մակերեսով անասնաշենքը, 2011 թվականին կառուցված 5,80 ք/մ մակերեսով թռչնանոցը, 2011 թվականի կառուցված 1,60 քմ մակերեսով օժանդակ շինությունը, 2011 թվականին կառուցված 1 ք/մ մակերեսով պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 13

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner