Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.11.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ🏆
Համայնքի ղեկավար էդգար Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանին և շնորհավորել բարձր արդյունքների, նվիրումի և Հայաստանի Հանրապետությունը պատվով ներկայացնելու համար։ 🤝🇦🇲
Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 86 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 241 կգ արդյունք։ 💪
Պոկում վարժությունում Էմման ցույց է տվել 105 կգ արդյունք՝ զբաղեցնելով պատվո հարթակի երրորդ տեղը 🥉, իսկ հրում վարժությունում բարձրացրել է 131 և 136 կգ ծանրաձողերը՝ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ 🥇🔥։
14.11.25 ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 15 ՆԻՍՏԸ
 Սույն թվականի նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Մեծամոր համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի թիվ 15-րդ հերթական նիստը։Մեծամոր համայնքի ավագանին հաստատել է օրակարգային հետևյալ 24 հարցերը:Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի ութերորդ նստաշրջանի հերթական թիվ 15 նիստի օրակարգը հաստատելու մասինՀայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական տարածքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասինՀայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը հաստատելու մասինՀայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատողների 2026 թվականի ... Մանրամասն
13.11.25 ԱՅՑԵԼԵԼՈՒԹՅՈՒՆ ՓՇԱՏԱՎԱՆԻ ՆՈՐԱԲԱՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը հերթական այցելությունն է իրականացրել Փշատավան բնակավայրի մանկապարտեզ, որը շահագործվել է այս տարի գարնանը։
Համայնքի ղեկավարը ծանոթացել է կրթական գործընթացին, նորաբաց մանկապարտեզի ժամանակակից պայմաններին և մանկավարժական կազմի աշխատանքին։
Մանկավարժների հետ քննարկվել է առկա հարցերն ու դրանց լուծման ուղիները։
Այցելությունները շարունակական են՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգ և բարձր որակով կրթական միջավայր։
13.11.25 📌ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մեծամոր համայնքի հարգելի բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ տեղական հարկերի՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի մասով կատարվելիք վճարումները հնարավոր է իրականացնել Մեծամորի համայնքապետարանում և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում՝ POS տերմինալների միջոցով։
ԱրՔա՝ ArCa վճարային համակարգին ինտեգրված Բանկերի կողմից թողարկված Visa, MasterCard քարտերով կատարված գործարքների դեպքում քարտերով յուրաքանչյուր վճարումից Բանկը գանձում է համեմատաբար ցածր միջնորդավճար՝ 0,5 տոկոս։
✅Տեղեկացնում ենք նաև, որ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի տարեկան գումարները վճարվում են մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
12.11.25 ՆՈՐ ՋՐԱԳԾԵՐ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԵԾԱՄՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ
Համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը՝ պատասխանատուների հետ այցելել է Մեծամոր քաղաքի Մ. Միքայելյան, Հ. Թումանյան, Կոմիտաս և Վ. Տերյան փողոցներ՝ տեղում ծանոթանալու ջրագծերի փոխարինման աշխատանքների ընթացքին, գնահատելու դրանց կատարման որակը և ժամկետների պահպանումը։ 2025 թ. սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները ներառում են շուրջ 3500 մ ջրագծերի փոխարինում, որից կշահեն 1077 տնտեսություն և 3021 բնակիչ։Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 95 989 000 ՀՀ դրամ, որից՝ 65% պետություն, 35% համայնք համաֆինանսավորմամբ։• Կապալառու՝ «Արտ Պլաս» ՍՊԸ• Տեխնիկական հսկող՝ «Նո Օնա» ՍՊԸ• Հեղինակային հսկող՝ «Ղազարյանշին» ՍՊԸ Աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 20-ին և նախատեսվում ... Մանրամասն
10.11.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի համայնքային ծառայողներ, ավագանու հարգելի անդամներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Յուրաքանչյուր պետության հաջողությունը կախված է պետական և համայնքային ծառայողների ունեցած գիտելիքից, նվիրումից փորձառությունից ու հենց դրանք են այն կարևոր չափորոշիչները, որոնք ապահովում են պետական ապարատի անխափան աշխատանքը:Աշխարհում պետական կառավարման համակարգերի տարբեր մոդելներ կան, որոնց միջոցով պետությունները հաջողում են կամ հետընթաց ապրում: Հետադարձ հայացք նետելով պետական, համայնքային ծառայողների հաջողությունների պատմության վրա պետք է արձանագրել, որ այսօր ունենք անհամեմատ ավելի որակյալ մասնագետներ ու ժամանակակից աշխարհին համահավասար ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner