Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1393-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2024 թվականի N 1393-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Արամ Վարդկեսի Ալեքսանյանի  դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 18-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 14 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1188  հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1985 թվականին կառուցված 128,50 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 31,60 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 32,30 ք/մ բաց պատշգամբի, 1985 թվականին կառուցված 44,80 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 5,20 ք/մ աստիճանավանդակի, 1998 թվականին կառուցված 8,70 ք/մ խորդանոցի, 1985 թվականի կառուցված 2,20 ք/մ զուգարանի, 1985 թվականին կառուցված 3,60 ք/մ հավաբնի, 1985 թվականին կառուցված 7,40 ք/մ ծածկոցի, 1998 թվականին կառուցված 2,10 ք/մ պարիսպի, 1998 թվականին կառուցված 5,20 ք/մ պարիսպի   նկատմամբ Արամ Վարդկեսի Ալեքսանյանի / ծնված 02․01․1958թ․/, Հերիքնազ Ռաֆիկի Ալեքսանյանի / ծնված 15․01․1963թ․/, Նարինե Արամի Ալեքսանյանի / ծնված 11․08․1983թ․/ և Արտեմ Արամի Ալեքսանյանի / ծնված 27․12․1981թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Արամ Վարդկեսի Ալեքսանյանի / ծնված 02․01․1958թ․/, Հերիքնազ Ռաֆիկի Ալեքսանյանի / ծնված 15․01․1963թ․/, Նարինե Արամի Ալեքսանյանի / ծնված 11․08․1983թ․/ և Արտեմ Արամի Ալեքսանյանի / ծնված 27․12․1981թ․/ սույն որոշման 1-ին կետում  նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 18-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 14 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1188  հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1985 թվականին կառուցված 128,50 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 31,60 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 32,30 ք/մ բաց պատշգամբի, 1985 թվականին կառուցված 44,80 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 5,20 ք/մ աստիճանավանդակի, 1998 թվականին կառուցված 8,70 ք/մ խորդանոցի, 1985 թվականի կառուցված 2,20 ք/մ զուգարանի, 1985 թվականին կառուցված 3,60 ք/մ հավաբնի, 1985 թվականին կառուցված 7,40 ք/մ ծածկոցի, 1998 թվականին կառուցված 2,10 ք/մ պարիսպի, 1998 թվականին կառուցված 5,20 ք/մ պարիսպի   նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3․ 2022 թվականին կառուցված 15,00 ք/մ թոնրատունը և 2022 թվականին կառուցված 14,30 ք/մ ծածկոցը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4․ Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0188 հա /կադաստրային ծածկագիր՝  04-031-0085-0008 / բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացիներ  Արամ Վարդկեսի Ալեքսանյանին / ծնված 02․01․1958թ․/, Հերիքնազ Ռաֆիկի Ալեքսանյանին / ծնված 15․01․1963թ․/, Նարինե Արամի Ալեքսանյանին / ծնված 11․08․1983թ․/ և Արտեմ Արամի Ալեքսանյանին / ծնված 27․12․1981թ․/։

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Վարդկեսի Ալեքսանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner