Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի բնակիչ Կարեն Խաչատուրի Կարապետյանին /ծնված 28.02.1972թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,13 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,1770 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,026 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,026 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-018-0043-0003 / բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացի Կարեն Խաչատուրի Կարապետյանին /ծնված 28.02.1972թ․/։
2.Առաջարկել ՀՀԿԱԱԳԿՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Կարեն Խաչատուրի Կարապետյանի /ծնված 28.02.1972թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Խաչատուրի Կարապետյանի կողմից որպես լիազորված անձ՝ Մարիա Խաչատուրի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։