Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0470 հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Մարիա Խաչատուրի Կարապետյանի / որպես լիազորված անձ Կարեն Խաչատուրի Կարապետյանի կողմից / դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,13 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,026 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-018-0043-0003) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,0210 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 49900 ( քառասունիննը հազար իննը հարյուր ) ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Կարեն Խաչատուրի Կարապետյանին /ծնված 28.02.1972թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Կարեն Խաչատուրի Կարապետյանի /ծնված 28.02.1972թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Խաչատուրի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: