Ղեկավարվելով «Ընկերությունների կողմից բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. 2019 թվականի բնապահպանական ծրագրով հաստատված 5807,4 հազար /հինգ միլիոն ութ հարյուր յոթ հազար չորս հարյուր/ դրամ գումարը ներդնել հետևյալ աշխատանքների կատարման համար:
1.1 Համայնքի վարչական տարածում առկա ոռոգման ցանցի կոռոզիայի ենթարկված մասը նորով փոխարինելու և նույն տարածքի հյուսիս արևմտյան մասում նոր ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ:
2. Հաստատել 2019 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումնարի իրականացման առաջնությունները և ֆինանսավորման համամասնությունները
3. Խնդրել բնապահպանության նախարարությանը՝ հիմք ընդունել սույն ծրագիրը
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :