Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հաշվի առնելով քաղաքացի Անահիտ Մարտիրոսի Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 26-ի N 2798)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Անահիտ Մարտիրոսի Գևորգյանին Մեծամոր համայնքի, Վարդանաշեն բնակավայրում 5-րդ փողոց 4 հողամաս հասցեում /կադ. ծածկագիր 04-090-0007-0014/ տալ նոր կառուցված մեկ հարկանի բնակելի տան, և սանհանգույցի ավարտական ակտ (ավարտական ակտի թույլտվությունը կցվում է):
2.Քաղաքացի Անահիտ Մարտիրոսի Գևորգյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239266 հաշվեհամարին մուծել 20.000 (քսան հազար) դրամ տեղական տուրք` ավարտական ակտ տալու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Մարտիրոսի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: