Ղեկավարվելով այաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ դ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման (ՍՆՏԶ) Ծրագիրը, և անհրաժեշտ քայլերը` այդ ծրագրին մասնակցելու համար համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
-
Ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով.
Մեծամոր համայնքի «Թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-Ի վերանորոգում:
Հայտի հաստատման դեպքում կատարել 7 % ներդրում` ՍՆՏԶ Ծրագրի պահանջներին համապատասխան:
-
Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում
-
Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան հայտ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ;
-
Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :
|