Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631 Ն որոշման հավելվածի 11-րդ, 12-րդ և 14-րդ կետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի բ) ենթակետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
-
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ստեղծել խնամակալության և հոգաբարձության նոր հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը համաձայն հավելվածի :
-
Հանձնաժողովի նախագահ նշանակալ Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Արևիկ Գարեգինի Քերոբյանին:
-
Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2011 թվականի ապրիլի 26-ի թիվ 3 նիստի «Մեծամոր քաղաքային համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու մասին» N16-Ա որոշումը :
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|