Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2021 թվականի հունվարի 22-ի պետական փորձագիտական եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2021թվականի բյուջեն հաստատելու մասին» N 35-Ն որոշման մեջ կատարելհետևյալ փոփոխությունը․
1) Որոշման 2-րդ կետով հաստատված համայնքի բյուջեի եկամուտների հատված
1-ում կատարել փոփոխություն համաձայն հավելված 1-ի ։
2) Որոշման 3-րդ կետով հաստատված համայնքի բյուջեի ծախսերը ըստ
գործառնական դասակարգման հատված 2-ում կատարել փոփոխություն՝ համաձայն
հավելված 2-ի ։
3) Որոշման 3-րդ կետով համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական
դասակարգման հատված 3-ում կատարել փոփոխություն համաձայն հավելված 3-ի։
4) Որոշման 4-րդ կետով հաստատված համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդի կամ դեֆիցիտի /պակասուրդի/ հատված 4-ում կատարել փոփոխություն համաձայն հավելված 4-ի ։
5) Որոշման 5-րդ կետով հաստատված համայնքի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների կամ հավելուրդի օգտագործման ուղղությունների հատված 5-ում կատարել փոփոխություն համաձայն հավելված 5-ի։
6) Որոշման 6-րդ կետով հաստատված բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական և գործառնական դասակարգման հատված 6-ում կատարել փոփոխություն համաձայն հավելված 6-ի ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |