Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2020 թվականի հունվարի 18-ի N 17/273/892-2020 գրությամբ ստացված պետական փորձագիտական եզրակացությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2019թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 50-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրը: |