Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 35-Ն որոշման NN 1,2,3 և 6 հատվածներում կատարել փոփոխություն համաձայն NN 1-4 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |