Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Հայկազ Դորվարդի Մովսեսյանի  դիմումը 

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 12-րդ փողոց, 7 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0.11570 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1993 թվականին կառուցված 41,3 ք/մ բնակելի տան, 1993 թվականին կառուցված 45,5 ք/մ բնակելի տան, 1993 թվականին կառուցված 1,4 ք/մ աստիճանի, 1993 թվականին կառուցված 16,2 ք/մ բաց պատշգամբի, 1993 թվականին կառուցված 44,3 ք/մ բնակելի տան, 1993 թվականին կառուցված 5,4 ք/մ աստիճանի  նկատմամբ Հայկազ Դորվարդի Մովսեսյանի /ծնված 02.05.1969թ․/ և Նունե Վահագնի Պետրոսյանի /ծնված 11.12.1970թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Հայկազ Դորվարդի Մովսեսյանի /ծնված 02.05.1969թ․/ և Նունե Վահագնի Պետրոսյանի /ծնված 11.12.1970թ․/ սույն որոշման 1-ին կետում  նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի, 12-րդ փողոց, 7 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0.11570 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1993 թվականին կառուցված 41,3 ք/մ բնակելի տան, 1993 թվականին կառուցված 45,5 ք/մ բնակելի տան, 1993 թվականին կառուցված 1,4 ք/մ աստիճանի, 1993 թվականին կառուցված 16,2 ք/մ բաց պատշգամբի, 1993 թվականին կառուցված 44,3 ք/մ բնակելի տան, 1993 թվականին կառուցված 5,4 ք/մ աստիճանի  նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3. 2016 թվականին կառուցված 16,2 ք/մ անասնաշենքը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4.Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0157 հա /կադաստրային ծածկագիր՝  04-031-0062-0001 / բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել քաղաքացիներ  Հայկազ Դորվարդի Մովսեսյանին /ծնված 02.05.1969թ․/ և Նունե Վահագնի Պետրոսյանին /ծնված 11.12.1970թ․/։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկազ Դորվարդի Մովսեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner