Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի առաջին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Մեծամոր համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N37-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն:
2. Որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ ՝ համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանպահից: |