08.10.25
🎭 «ՆՌՆԵՆԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈւՄԸ ՄԵԾԱՄՈՐԻ ՇԵՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Շենավան բնակավայրում ՀանդԱրտ / HandArt Մշակութային Այգի ի կողմից ներկայացվել է «Նռնենի» ներկայացումը։Ներկայացումը դրամատիկական կատակերգություն է՝ սիրո, խղճի և մարդկային հարաբերությունների մասին։ Ներկայացման լեյտմոտիվն է այն, որ երբեմն մի փոքր քայլը կարող է ամբողջությամբ փոխել ճակատագրերը։ Երբ սերը դառնում է պարտք, իսկ խիղճը՝ որոշում, մարդը կանգնում է բարդ ընտրությունների առաջ։ Թատրոնը մեր կյանքի հայելային արտոցալանքն է բեմում մեր սիրելի դերասանների մատուցմամբ:Սցենարի հիմքում ընկած է կյանքից վերցված իրական դեպքեր, որը ռեժիսոր Տիգրան Գյուլումյանի կողմից բեմադրվել է մեծ վարպետությամբ: Այս հրաշալի ներկայացման մեջ իրենց հրաշալի դերասանական խաղով հանդիսատեսին հիացմունք են պատճառել ՀՀ վաստակավոր ...
Մանրամասն |
|
07.10.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի«Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի (1․17 դրույք) թափուր տեղիհամար։Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի` յուրաքանչյուր փուլիհամար ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարի հիման վրա (պաշտոնների անվանացանկինհամապատասխան): Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝Դիմում (ձև 1)Կրթության մասին փաստատթուղթ (դիպլոմ) Անձը հաստատող փաստաթուղթ Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) Ինքնակենսագրություն (ձև 4) Մեկ լուսանկար՝ 3Х4 չափի Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում ...
Մանրամասն |
|
05.10.25
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի ուսուցիչներ,Մեծագույն ջերմությամբ և անկեղծ հարգանքով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։«Ուսուցիչ» բառի մեջ ամփոփված է ողջ իմաստն ու մեծությունը՝ իմացության, համբերության, նվիրվածության ու մարդասիրության ուղենիշով։ Դուք եք այն լույսը, որ հարթում է գիտելիքի ուղին, դաստիարակում սերունդներին և հասարակությանը տալիս խոհեմ քաղաքացու ու գիտակ մասնագետի։Դուք մաշտոցյան գրերի կրողներն եք, ովքեր սերունդ առ սերունդ փոխանցում են հայ գրի և խոսքի արժեքը՝ շարունակելով ծնողական ու ընտանեկան դաստիարակության նվիրական գործը։ Ձեր շնորհիվ հայ մարդը կարողացել է պահպանել իր ինքնությունն ու ստեղծել անուրանալի արժեքներ՝ զարգացնելով երկրի տնտեսությունը, մշակույթն ու կրթությունը։Մենք ...
Մանրամասն |
|
04.10.25
🌳ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՆՈՐ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
|
Մեծամորի համայնքապետարանի նախաձեռնությամբ Արտաշար բնակավայրում նախատեսվում է կառուցել նոր, բարեկարգ զբոսայգի՝ 3000 քմ ընդհանուր մակերեսով։ Այգին կունենա երկու ժամանակակից մանկական խաղահրապարակ, կանաչապատ տարածքներ, հարմարավետ նստարաններ և զբոսանքի արահետներ։ Ծրագիրը նպատակ ունի ստեղծել գեղեցիկ, ապահով և հարմարավետ միջավայր՝ բնակիչների հանգստի, շփման և երեխաների ակտիվ ժամանցի համար։
|
|
03.10.25
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՋԱՆՖԻԴԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
2025 թվականի հոկտեմբերի 6-ին ժամը 11։00 Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի վարչական շենքում տեղի է ունենալու Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի խմբի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի Ջանֆիդա տեղամասի շահագործման աշխատանքների իրականացման մասին շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ փուլ)։ Հանրային քննարկման կազմակերպման համար հայտ է ներկայացրել «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը։
|
|
02.10.25
🥊 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՀԱՂԹՈՂ ՄԵԾԱՄՈՐՑԻ ՄԱՐԶԻԿԻՆ 🏆
|
Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը հյուրընկալել է բռնցքամարտի միջազգային մրցաշարերի հաղթող, տարոնիկցի Ռոմիկ Հարությունյանին։Նա վերջերս փայլուն հաղթանակներ է տարել Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում և Երևանում անցկացված մրցաշարերում։Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհավորել է պատանի մարզիկին՝ ընդգծելով, որ համայնքի բնակիչների մարզական հաջողությունները ոգևորության և հպարտության առիթ են բոլորիս համար։Էդգար Հովհաննիսյանը խրախուսել է Ռոմիկ Հարությունյանին շարունակել նույն ջանասիրությամբ ու նվիրումով մարզվել և ապագա հաղթանակներով էլ ավելի բարձրացնել համայնքի և Հայաստանի անունը միջազգային հարթակներում՝ վստահեցնելով, որ համայնքը մշտապես իր կողքին է և պատրաստ է առավելագույն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |