Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 256
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.09.25 ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՏԵՍԵԼ ԵՄ» ՀԱՐԹԱԿԸ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության մասնակցությունը ... Մանրամասն
11.09.25 ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
08.09.25 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
📍Սույն թվականի սեպտեմբերի 8-ին Մեծամորի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Մեծամոր համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի թիվ 11-րդ արտահերթ նիստը:
Ավագանին հաստատել է օրակարգային հետևյալ 3 հարցերը:
✅ Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 8-ի, յոթերորդ նստաշրջանի արտահերթ թիվ 11 նիստի օրակարգը հաստատելու մասին
✅ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին
✅ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման մասին:
🤝Ավագանին Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանին միաձայն ընտրել է Մեծամորի համայնքի ղեկավար:
04.09.25 ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ 7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 10-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
 
📍Սույն թվականի սեպտեմբերի 4-ին Մեծամորի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Մեծամոր համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի թիվ 10-րդ արտահերթ նիստը, որը վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը:
Ավագանին հաստատել է օրակարգային հետևյալ 3 հարցերը:
✅ Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 4-ի յոթերորդ նստաշրջանի արտահերթ թիվ 10 նիստի օրակարգը հաստատելու մասին
✅ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ սահմանելու մասին
✅ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի թիվ 115-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
 
 
03.09.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի «Տարոնիկ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի (1․17 դրույք) թափուր տեղի համար։Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի` յուրաքանչյուր փուլի համար ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված հարցաշարի հիման վրա (պաշտոնների անվանացանկին համապատասխան):  Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝ Դիմում (ձև 1) Կրթության մասին փաստատթուղթ (դիպլոմ) Անձը հաստատող փաստաթուղթ Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ(առկայության դեպքում) Ինքնակենսագրություն (ձև 4) Մեկ լուսանկար՝ 3Х4 չափի Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում ... Մանրամասն
23.08.25 ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը աշխատանքային այց են կատարել Արազափ բնակավայրի տարածքում՝ Հ-15, /Մ-5/(Նորապատ) – Արգավանդ – /Մ-3/(Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+000 – կմ20+000 հատվածի հիմնանորոգման շինարարական հրապարակ։Այցի նպատակն էր վերահսկել ընթացող շինարարական աշխատանքների կազմակերպումն ու որակը, ինչպես նաև քննարկել դրանց արդյունավետ և ժամկետային ավարտին նպաստող գործողությունները։Հ-15 ավտոճանապարհը կարևոր նշանակություն ունի մարզի համար։ Այն ապահովում է Նորապատից Վարդանաշեն ընկած բնակավայրերի փոխկապակցվածությունը, մարզի ներհամայնքային հաղորդակցությունը, ինչպես նաև ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾԻՐԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԵԾԱՄՈՐ. ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ԴՆԵԼՈՎ
ՄԵԾԱՄՈՐ․ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner